ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

«Անեսթեզիոլոգիայի և շուրջվիրահատական բժշկության նորություններ» խորագրով գիտաժողովն առաջին կրթական աղբյուրն է՝ կազմակերպված Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի կողմից : 

Գիտաժողովը նպատակաուղղված է լրացնելու կրթական բացը նախավիրահատական շրջանի կազմակերպման և հետվիրահատական խնամքի հարցերում, և ներկայացնելու ոլորտի լավագույն փորձը: 

Նախատեսվում է մասնակիցներին շնորհել ՇՄԶ կրեդիտներ (CME) եվրոպական և հյուսիսամերիկյան  ստանդարտներին համապատասխան: 

Գիտաժողովը տեղի կունենա Երևանում, Հայաստան, հուլիսի 10-11, 2020թ.