+374 10 28 41 70 [email protected]

Որոնել ըստ մասնագիտության

Գիտաժողովներ

ԱԼԵՐԳՈԼՈԳԻԱ ԵՒ ԻՄՈՒՆՈԼՈԳԻԱ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ

Ալերգոլոգիա և իմունոլոգիա Հայաստանի միջազգային հիբրիդային սիմպոզիումը կազմակերպվել է Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի (ICPD) և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (CHLA) համատեղ ջանքերով։ Այն տեղի կունենա 2024թ. մայիսի 17-ին և 18-ին։

Սիմպոզիումի նպատակն է համախմբել տարբեր լսարանների, այդ թվում՝ ալերգոլոգներ, իմունոլոգներ, ընտանեկան բժիշկներ, մանկաբույժներ, վարակաբաններ, մաշկաբաններ, թոքաբաններ, անեսթեզիոլոգներ, ինտենսիվ թերապիայի և անհետաձգելի բժշկության մասնագետներ` արտացոլելով մեր ոլորտի համագործակցային բնույթը:

Լրացուցիչ տեղեկությունների և օրակարգը դիտելու համար խնդրում ենք այցելել մեր կայքը՝ Allergy/Immunology Symposium

Սիմպոզիումն անցկացվելու է հիբրիդային ձևաչափով։ Մասնակիցները հնարավորություն ունեն միանալու մեզ կամ անձամբ՝ «Հոլիդեյ Ին» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում՝ Երևանի Հանրապետության հրապարակ, կամ վիրտուալ՝ «Զում» հարթակի միջոցով: Գրանցումը պարտադիր է ինչպես անձամբ, այնպես էլ առցանց մասնակցության համար: Անձնական մասնակցությունը սահմանափակվում է առավելագույնը 120 անձի համար: Այս սահմանաչափը հասնելուց հետո հասանելի կլինի միայն առցանց գրանցումը:

Շտապեք գրանցվել

Կարդալ ավելին

ԲԺԻՇԿ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ 2-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ. ՄԱՆԿԱԿԱՆ ԳԱՍՏՐՈԷՆՏԵՐՈԼՈԳԻԱ ԵՎ ԼՅԱՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնը՝ ICPD, շարունակում է իր պարտքը կատարել՝ հարգելով նրանց, ովքեր իրենց ակնառու նվիրվածությունն են ցուցաբերել Հայաստանում առողջապահական կրթության կատարելագործմանը: ICPD-ն, հավատարիմ մնալով իր նպատակներին՝ միջոցներ տրամադրելու առողջապահության ոլորտում գիտելիքների և փորձի շարունակական բարելավման համար, կազմակերպում է բժիշկ Րաֆֆի Հովհաննիսյանի անվան 2-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված մանկական գաստրոէնտերոլոգիային և լյարդաբանությանը:

Դր. Հովհաննեսյանը մասնագիտական գործունեություն իրականացնելով Հյուսիսարևմտյան Ինդիանայում՝ զուգահեռաբար իր ջանքերն է ներդրել Հայաստանում բժիշկների շարունակական բժշկական կրթության բարելավման մեջ՝ լինելով Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) և Հայ-ամերիկյան առողջապահական մասնագետների կազմակերպության (AAHPO) խորհուրդների անդամ և ակտիվ առաջնորդ:

Գիտաժողովի նախագահ ՝ 

Դր. Միքայել Պետրոսյան, Վաշինգտոնի Ազգային Մանկական Հիվանդանոց, ԱՄՆ

Հիմնական բանախոս` 

Դր. Թոդ Պոնսկի, Ցինցինատի Մանկական Հիվանդանոց, ԱՄՆ 

Թիրախային լսարան՝

աղեստամոքսաբաններ, լյարդաբաններ, կոլոռեկտալ վիրաբույժներ, էնդոսկոպիստներ, մանկաբույժներ, մանկական վիրաբույժներ, ընդհանուր վիրաբույժներ, ընտանեկան բժիշկներ, ինֆեկցիոնիստներ, դիետոլոգներ, անեսթեզիոլոգներ, անհետաձգելի բուժօգնության մասնագետներ, ինտենսիվ թերապիայի բժիշկներ, ուռուցքաբաններ, ճառագայթային ախտորոշման մասնագետներ, կլինիկական լաբորատոր ախտորոշման մասնագետներ, կլինիկական ախտաբաններ, էնդոկրինոլոգներ, ախտաբանական անատոմիայի եվ կլինիկական մորֆոլոգիայի մասնագետներ, մետաբոլիկ խանգարումների մասնագետներ

Պաշտոնական լեզու՝

Անգլերեն ՝ հայերենի միաժամանակյա թարգմանությամբ

Ամսաթիվ՝

2023թ. դեկտեմբերի 15 և 16

Տևողություն՝

8 ժամ

Գիտաժողովին նախապես գրանցումը պարտադիր է:

Կարդալ ավելին

ՊՐՈՖԵՍՈՐ ԷԴԳԱՐ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԱՆՎԱՆ 2-ՐԴ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՆՅԱՐԱԴԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ. ՄԱՆԿԱԿԱՆ ՆՅԱՐԴԱՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնը՝ ICPD-ն, իր պարտքն է համարում հարգել նրանց, ովքեր իրենց ավանդն ունեն Հայաստանում առողջապահական ոլորտում կրթության բարելավման և գիտելիքի կատարելագործման գործում: Այդ նպատակով ICPD-ն նախաձեռնել է կազմակերպել Պրոֆեսոր Էդգար Հովսեփյանի անվան 2-րդ Կլինիկական նյարդագիտության սիմպոզիումը՝ մանկական նյարդավիրաբուժություն թեմայով:

Պրոֆեսոր Էդգար Հովսեփյանը միջազգային ճանաչում ունեցող նյարդավիրաբույժ էր Նյու Յորքի Կոլումբիայի Պրեսբիթերյան հիվանդանոցում, ում ամենօրյա գործունեությունն ուղղված էր արարչագործությանը՝ հանուն մարդու, համայնքի և երկրի: Նրա առաջնորդությամբ սկիզբ են առել և առ այսօր շարունակվում են տարաբնույթ շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերը Հայաստանի և Արցախի առողջապահության մասնագետների համար։ Նրա անմնացորդ նվիրումը և լայնախոհությունը մեծապես նպաստել են Հայաստանի առողջապահական համակարգի բարելավմանը:

Նյարդավիրաբուժական միջամտությունների կարիքն ավելանում է՝ զուգահեռ առողջապահության ոլորտի զարգացումներին և հատկապես ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում վարակիչ հիվանդություններից երեխաների մահացության նվազմանը: Չնայած հետխորհրդային Հայաստանում մանկական նյարդավիրաբուժության բարելավմանը՝ շնորհիվ սփյուռքից գիտելիքի և սարքավորումների ներհոսքին, դեռևս կա շարունակական ուսուցման կարիք, որպեսզի կարողանանք հասնել առաջադեմ առողջապահական համակարգերի համեմատելի մակարդակների:

Այս սիմպոզիումը հնարավորություն կընձեռնի Հայաստանում մանկական շուրջվիրահատական նյարդավիրաբուժության մասնագետներին՝ վիրտուալ կերպով հանդիպել ԱՄՆ-ի և Եվրոպայի հայտնի նյարդավիրաբուժական կենտրոնների իրենց գործընկերներին, մտքեր փոխանակել և կիսել իրենց փորձը՝ քննարկելով նյարդավիրաբուժության մեջ նոր տեխնոլոգիաների և տեխնիկայի կիրառումները:

Այս սիմպոզիումը կենտրոնացված, համապարփակ գիտելիքներ է տրամադրում նյարդավիրաբույժներին, ովքեր հատուկ հետաքրքրություն ունեն մանկական, ստերեոտակտիկ և ֆունկցիոնալ նյարդավիրաբուժության նկատմամբ:

 

Նպատակներ

Այս սիմպոզիումի ավարտին մասնակիցները կկարողանան.

  • Քննարկել մանկական ստերեոտակտիկ և ֆունկցիոնալ նյարդավիրաբուժության ոլորտի զարգացումները,
  • Վերանայել Հայաստանում նյարդավիրաբուժական միջամտությունների կարիք ունեցող երեխաների համար շուրջվիրահատական խնամք իրականացնելու մեթոդները
  • Զարգացնել նոր համագործակցություններ ԱՄՆ-ի և Եվրոպայի գործընկերների հետ
  • Գաղափարներ և գիտելիքներ փոխանակել տարբեր երկրների և տարբեր միջավայրերի գործընկերների հետ, կապեր հաստատել մասնագետների հետ,
  • Կիրառել ձեռքբերված գիտելիքներն ու մանկական ֆունկցիոնալ նյարդավիրաբուժության գիտությունը Հայաստանում նման ծրագրեր սկսելու համար

 

Սիմպոզիումի անցկացման պայմանները

Սիմպոզիումը վիրտուալ է՝ զում հարթակով, 2 օր տևողությամբ, 2023թ. Հոկտեմբերի 6-ին և 7-ին, ժամը 16:00 – 20:00՝ հարց ու պատասխանի հնարավորությամբ


Համանախագահներ

Դր. Գառնի Բարխուդարյան, ԱՄՆ, Կալիֆորնիայի Սանտա Մոնիկայի Սուրբ Ջոն ուռուցքաբանության ինստիտուտի նյարդավիրաբուժության և նյարդագիտության դոցենտ

Պրոֆ. Ռուբեն Ֆանարջյան, Հայաստան, ԵՊԲՀ նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, Նյարդավիրաբուժության համալսարանական կլինիկայի և Ուղեղային կաթվածի կենտրոնի ղեկավար

 

Գիտական կոմիտե՝ 

Նառա Լալազարյան, Նիկո Արզումանյան, Սևակ Բադալյան

 

Թիրախային լսարան՝ Նյարդավիրաբույժներ, նյարդաբաններ, անեսթեզիոլոգներ և անհետաձգելի բուժօգնության մասնագետներ, նյարդաֆիզիոլոգներ, նեոնատոլոգներ, մանկաբույժներ, ուռուցքաբաններ, ռեաբիլիտոլոգներ, ախտորոշիչ ճառագայթաբաններ 

 

Պաշտոնական լեզու՝

Անգլերեն ՝ հայերեն միաժամանակյա թարգմանությամբ

 

Նախապես գրանցումը պարտադիր է:

Կարդալ ավելին

Մանկական վիրաբուժություն. թարմացումներ

Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնը՝ ICPD-ն, իր պարտքն է համարում հարգել նրանց, ովքեր իրենց ավանդն ունեն Հայաստանում առողջապահական ոլորտում գիտելիքի կատարելագործման և կրթության բարելավման գործումԱյդ նպատակով ICPD-ն նախաձեռնել է կազմակերպել ՙՙՄանկական վիրաբուժություն. Թարմացումներ՚՚ առցանց սիմպոզիումը ՝ նվիրված մանկական վիրաբուժության դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Վանյանին, ով 1965 թվականից կանգնած է եղել ժամանակակից մանկական վիրաբուժության ձևավորման ակունքներում Հայաստանում: Նա անգնահատելի ներդրում է ունեցել մանկական վիրաբուժական ծառայությունների (ընդհանուր վիրաբուժություն, կրծքային վիրաբուժություն, նորածնային վիրաբուժություն, ուրոլոգիա, օրթոպեդիա և վնասվածքաբանություն, նյարդավիրաբուժություն) ձևավորման գործում Երևանի նորաստեղծ մանկական հիվանդանոցում (այժմ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն), որտեղ աշխատել է մինչև իր վիրաբուժական և դասախոսական կարիերայի վերջը։ Նա կյանքից հեռացավ 2022 թվականի ամռանը՝ 90 տարեկան հասակում։ 

Սիմպոզիումը նախատեսված է թե՛ գործող, թե՛ ուսանող վիրաբույժների, թե՛ ընդհանուր վիրաբույժների և թե՛ ոչ վիրաբուժական բժիշկների համար, ովքեր հետաքրքրված են մանկական վիրաբուժության ոլորտում: Այս առցանց վեբինարը կանցկացվի Վաշինգտոնի և Հայաստանի մանկական վիրաբույժների համագործակցությամբ:

Այս համապարփակ շարքը կներառի մանկական ընդհանուր վիրաբուժական խնդիրների բուժման թարմացումները, վերջին վիրաբուժական տեխնիկան և նորարարական ընթացակարգերը, ներառյալ նվազագույն ինվազիվ վիրաբուժությունը, ինչպես նաև մանկական այլ վիրաբուժական հիվանդությունների կառավարումը:

Առաջատար փորձագետները կքննարկեն հիվանդությունների վարման և բուժման տարբերակները մանկական վիրաբուժության տեսանկյունից: Թեմաների շարքը կնպաստի որոշումներ կայացնել մանկական վիրաբուժական բազմաթիվ ոլորտներում: Ընտրված առարկան հանդիսանում է ժամանակակից վիրաբուժական պրակտիկայի և մանկական վիրաբուժության ոլորտում նոր զարգացումների խաչմերուկ:

Սիմպոզիումի նպատակն է բարձրացնել մանկական վիրաբուժական հիվանդությունների մասին գիտելիքները, վերլուծել հիվանդության կառավարման նոր մոտեցումների կամ տեխնիկայի արդյունքները և ուսումնասիրել վիրաբուժական գիտության նոր հասկացությունները: Ակնկալվող արդյունքը՝ բարձրացնել գիտելիքները, կարողությունները, հմտությունները և բարելավել հիվանդների խնամքը մանկական վիրաբուժական հիվանդությունների հետ կապված, վերլուծել հիվանդությունների բուժման նոր մոտեցումները կամ մեթոդները և բացահայտել մանկական վիրաբուժության ոլորտում նոր հայեցակարգերը:

 Սիմպոզիումի նախագահ՝

Միքայել Պետրոսյանմանկական ընդհանուր եվ թորակալ վիրաբույժ, Վաշինգտոնի Ջոզեֆ Է. Ռոբերտ կրտսերի անվան Մանկական ազգային հիվանդանոցի վիրաբուժության կենտրոն, ԱՄՆ

Համանախագահներ՝

Արա Բաբլոյան, մանկական վիրաբուժության պրոֆեսոր, ԱՐԱԲԿԻՐ ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար

Նիկոլայ Դալլաքյան, մանկական վիրաբուժության դոցենտ, Սբ. Աստվածամայր ԲԿ տնօրեն

 Հիմնական դասախոսական կազմը` Վաշինգտոնի Ջոզեֆ Է. Ռոբերտ կրտսերի անվան Մանկական ազգային հիվանդանոցի վիրաբուժության կենտրոնից

Թիրախային լսարան՝ Մանկական վիրաբույժներ, մանկական անեսթեզիոլոգներ, վերակենդանացման բժիշկներ, նորածնային վիրաբույժներ, մանկաբույժներ, ընդհանուր վիրաբույժներ, օրթոպեդներ, մանկական թորակալ վիրաբույժներ, ուրոլոգներ, նյարդավիրաբույժներ, ԼՕՌ բժիշկներ, ուռուցքաբաններ, դիմածնոտային վիրաբույժներ, ընտանեկան բժիշկներ և մանկաբույժներ, վիրաբուժական բուժքույրեր

 Պաշտոնական լեզու՝

Անգլերեն ՝ հայերեն միաժամանակյա թարգմանությամբ

 Տեվողությունը՝

2 օր, օրական 4 ժամ

Նախապես գրանցումը պարտադիր է: 

Կարդալ ավելին

Պրոֆեսոր Էդգար Հովսեփյանի անվան առաջին կլինիկական նյարդագիտության սիմպոզիում. Էպիլեպսիա

Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնը՝ ICPD-ն, իր պարտքն է համարում հարգել նրանց, ովքեր իրենց ավանդն ունեն Հայաստանում առողջապահական ոլորտում կրթության բարելավման և գիտելիքի կատարելագործման գործում:

Այդ նպատակով ICPD-ն նախաձեռնել է կազմակերպել Պրոֆեսոր Էդգար Հովսեփյանի անվան 1-ին Կլինիկական նյարդագիտության սիմպոզիումը՝ էպիլեպսիա թեմայով:

Պրոֆեսոր Էդգար Հովսեփյանը միջազգային ճանաչում ունեցող նյարդավիրաբույժ էր Նյու Յորքի Կոլումբիայի Պրեսբիթերյան հիվանդանոցում, ում ամենօրյա գործունեությունն ուղղված էր արարչագործությանը՝ հանուն մարդու, համայնքի և երկրի: Նրա առաջնորդությամբ սկիզբ են առել և առ այսօր շարունակվում են տարաբնույթ շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերը Հայաստանի և Արցախի առողջապահության մասնագետների համար։ Նրա անմնացորդ նվիրումը և լայնախոհությունը մեծապես նպաստել են Հայաստանի առողջապահական համակարգի բարելավմանը:

Ապացուցված է, որ էպիլեպսիայի վիրաբուժական բուժումը արդյունավետ է դեղորայք-կայուն ձևերի համար երեխաների և մեծահասակների խմբում։ Այն հանգեցնում է ցնցումների լիարժեք կամ մասնակի դադարի առավել քան որևէ այլ դեղորայքային կամ սննդակարգով բուժումը։ Այն դեռևս անհասանելի է մնում սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրներում՝ տնտեսական և պատշաճ կազմակերպված էպիլեպսիայի վիրաբուժության կենտրոնների բացակայության պատճառով: 2016թ.-ից Եվրոպայի գործընկերների հետ միասին Հայաստանում նախաձեռնվել է էպիլեպսիայի վիրաբուժության ծրագիրը, որի արդյունքում հաջողությամբ վիրահատվել են մի շարք հիվանդներ ։ Կարծում ենք, որ 2-օրյա վիրտուալ սիմպոզիումի ընթացքում գիտելիքների և փորձի փոխանակումը ավելի կամրապնդի դաշտը և կխթանի միջազգային համագործակցությունը:


Սիմպոզիումի նախագահ՝

Բ.գ.թ. Բիայնա Սուխուդյան, Հայաստան

Համանախագահներ՝ բ.գ.թ. Պետյա Դիմովա, Բուլղարիա; բ.գ.թ. Սամսոն Խաչատրյան, Հայաստան; Սևակ Ավագյան, Հայաստան, 

Թիրախային լսարան՝ մանկական և մեծահասակների նյարդաբաններ, մանկական և մեծահասակների նյարդավիրաբույժներ

Պաշտոնական լեզու՝

Անգլերեն ՝ հայերեն միաժամանակյա թարգմանությամբ

Տեվողությունը՝

2 օր, օրական 4 ժամ

Նախապես գրանցումը պարտադիր է:

Կարդալ ավելին

Երեխաների և դեռահասների հոգեկան առողջությունը և զարգացման խանգարումների վիրտուալ սիմպոզիում՝ նվիրված պրոֆեսոր Կոնստանտին Դանիելյանի հիշատակին

Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնը՝ ICPD-ն, իր պարտքն է համարում հարգել նրանց, ովքեր իրենց ավանդն ունեն Հայաստանում առողջապահական ոլորտում կրթության բարելավման և գիտելիքի կատարելագործման գործում: Այդ նպատակով ICPD-ն նախաձեռնել է հոգեկան առողջություն և զարգացման խանգարումներ թեմայով գիտաժողով՝ նվիրված պրոֆեսոր Կոնստանտին Դանիելյանին, ով 1985 թվականից հանդիսացել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հոգեբուժության, հոգեթերապիայի և բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ և մեծ ավանդ է ունեցել տվյալ ոլորտի զարգացման մեջ:

Աշխարհի շատ կազմակերպություններ վերջերս ահազանգ են տարածել երեխաների և դեռահասների շրջանում հոգեկան առողջության ճգնաժամի մասին: ԱՄՆ-ում այն «ազգային արտակարգ իրավիճակ» է հայտարարվել Ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի, մանկական հիվանդանոցների ասոցիացիայի և Երեխաների և դեռահասների հոգեբուժության ամերիկյան ակադեմիայի կողմից: Չնայած վերջին տասնամյակի ընթացքում երիտասարդության շրջանում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մակարդակը անշեղորեն աճում էր, սակայն իրավիճակը զգալիորեն ավելի սրվեց կորոնավիրուսային համաճարակի հետ կապված: Ինքնասպանությունը 10-ից 24 տարեկան մարդկանց մահվան հիմնական պատճառներից մեկն է: ԱՄՆ-ում հոգեկան առողջության արտակարգ իրավիճակների համար անհետաձգելի օգնության ծառայություններ այցելություններն աճել են 24%-ով 5-ից 11 տարեկան երեխաների համար, իսկ 31%-ով 12-ից 17 տարեկանների համար՝ համեմատած 2019թ.-ի հետ: Աշխարհում 10-19 տարեկան յուրաքանչյուր յոթերորդը հոգեկան խանգարում ունի, ինչը կազմում է այս տարիքային խմբի հիվանդությունների համաշխարհային բեռի 13%-ը: Աուտիզմի սպեկտրի խանգարումների տարածվածությունը նույնպես աճում է ամբողջ աշխարհում՝ մասամբ վաղ զննման և ախտորոշման բարելավված մեթոդների շնորհիվ: Երիտասարդների հոգեկան առողջության հետ կապված իրավիճակը Հայաստանում կրիտիկական է. Արցախյան 44-օրյա պատերազմը հսկայական ազդեցություն ունեցավ երիտասարդների և նրանց ընտանիքների էմոցիոնալ բարեկեցության վրա: Համաժողովի հիմնական նպատակներից մեկն այս ոլորտում մեր գործընկերների գիտելիքների և փորձի փոխանակումն է։ Այս հանդիպման ընթացքում ձեռք բերված գիտելիքները մեզ կօգնեն ավելի համապարփակ և առաջադեմ օգնություն տրամադրել Հայաստանում հոգեկան առողջության խանգարումներ ունեցող երիտասարդներին:

Ակնկալվում է համաժողովի արդյունքում հասկանալ Հայաստանում երեխաների և դեռահասների հոգեկան առողջության ծառայությունների ներկայիս իրավիճակը, ծանոթանալ երեխաների և երիտասարդության հոգեկան առողջության և զարգացման տարբեր խանգարումների խնամքի չափանիշներին, ավելի սերտ համագործակցություն հաստատել մանկական հոգեկան առողջության մասնագետների միջև Հայաստանում և ամբողջ աշխարհում: 

 

Համաժողովի համանախագահներն են՝

Դր. Արման Դանիելյան, ԱՄՆ հոգեբույժների և նյարդաբանների խորհրդի հավաստագրված երեխաների և դեռահասների հոգեբույժ

Դր. Արմեն Սողոյան, բ.գ.թ., հոգեբույժ, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ

 

Հիմնական բանախոսներ`

Պրոֆեսոր Անտոնիո Հարդն, Սթենֆորդի մանկական առողջության կենտրոնի աուտիզմի և զարգացման խանգարումների կլինիկայի ղեկավար, Սթենֆորդի համալսարանի Լյուսիլ Փաքարդի մանկական հիվանդանոցի հոգեբուժության և վարքագծային գիտությունների ամբիոնի պրոֆեսոր, ԱՄՆ

Պրոֆեսոր Գաբրիել Կառլսոն, հոգեբուժության և մանկաբուժության պրոֆեսոր, Նյու Յորքի պետական համալսարանի մանկական և դեռահասների հոգեբուժության ամբիոնի վարիչ, ԱՄՆ

 

Թիրախային լսարան՝ հոգեբույժներ, հոգեբաններ, վերականգնողական մասնագետներ, էրգոթերապիստներ, ֆիզիկական թերապիստներ, լոգոպեդներ, անչափահասների արդարադատության մասնագետներ, մանկաբույժներ, զարգացման մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, բուժքույրեր, սոցիալական աշխատողներ, խորհրդատուներ, մանկավարժներ

Պաշտոնական լեզու՝

Անգլերեն ՝ հայերեն միաժամանակյա թարգմանությամբ

Տեվողությունը՝

2 օր, օրական 4 ժամ

Նախապես գրանցումը պարտադիր է:

Կարդալ ավելին

ԲԺԻՇԿ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՂԵՍՏԱՄՈՔՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1-ԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոն - ICPD-ն իր պարտքն է համարում հարգել նրանց, ովքեր իրենց կարիերան նվիրել են Հայաստանում առողջապահական կրթության կատարելագործմանը և իր նպատակների շրջանակում միջոցներ տրամադրել առողջապահության ոլորտում գիտելիքների և փորձի շարունակական բարելավման համար, հետևաբար նախաձեռնել է բժիշկ Րաֆֆի Հովհաննիսյանի անվան աղեստամոքսային հիվանդությունների 1-ին միջազգային առցանց գիտաժողովը:

40 տարի բժիշկ Հովհաննեսյանը ղեկավարել է մասնավոր պրակտիկա Հյուսիսարևմտյան Ինդիանա նահանգում: Որպես Հայ օգնության ֆոնդի և Հայ -ամերիկյան առողջության մասնագետների կազմակերպության (AAHPO) խորհրդի անդամ ՝ իր ջանքերի շնորհիվ, բժիշկ Հովհաննիսյանը եղել է ակտիվ առաջնորդ Հայաստանում բժիշկների շարունակական բժշկական կրթությանն աջակցելու գործում:


Գիտաժողովի նախագահ ՝

Ասադուր Խորխե Չեքմեդյան, բժիշկ, Ուրուգվայ

Հիմնական բանախոս`

Ջոն Պ. Բիլեզիկյան, բժիշկ, ԱՄՆ

Թիրախային լսարան՝

Գաստրոէնտերոլոգներ, էնդոսկոպիստներ, լյարդաբաններ, պրոկտոլոգներ, ներքին հիվանդությունների մասնագետներ, մանկաբույժներ, մանկական վիրաբույժներ, ընտանեկան բժիշկներ, մարսողական և մետաբոլիկ հիվանդությունների մասնագետներ, սնուցման մասնագետներ, գաստրոէնտերոլոգիայի և էնդոսկոպիայի կլինիկական օրդինատորներ, վիրաբույժներ, ուռուցքաբաններ, ախտաբաններ, ճառագայթային ախտորոշման մասնագետներ, կլինիկական բուժքույրեր

Պաշտոնական լեզու՝

Անգլերեն ՝ հայերենի միաժամանակյա թարգմանությամբ

Տևողությունը՝

? 16:00 - 23:20 / Երեւան

? 8:00 - 15:20 / Նյու Յորք

? 13:00 - 20:20 / Լոնդոն

Գիտաժողովին նախօրոք գրանցումը պարտադիր է:

Կարդալ ավելին

Հետպատերազմյան վերականգնողական բուժում վիրտուալ կոնֆերանս

2020թ. արցախյան պատերազմն էլ ավելի ծանրաբեռնեց Հայաստանի առողջապահական համակարգը COVID-19 համավարակի պայմաններում՝ կազմակերպելով հազարավոր վիրավոր մարտիկների և փախստականների բժշկական օգնությունը: 2020թ. սեպտեմբերի պատերազմի առաջին իսկ օրերից մեր կազմակերպությունները տարբեր միջոցառումներ են ձեռնարկել՝ համակարգելով վերակագնողական մասնագետ-կամավորների Հայաստան ուղևորումը, բժշկական պարագաների հավաքագրումն ու ուղարկումը, հեռահար կլինիկական վեբինարների անցկացումը՝ պատերազմի վնասվածքների գնահատման և բուժման նպատակով, Հայաստանի բժիշկների և վերականգնողական մասնագետների հետ խորհրդատվությունների անցկացումն ու թվային տեղեկատվության տրամադրումը:

Տարածաշրջանային և միջազգային համագործակցությունն էլ ավելի զարգացնելու նպատակով մենք կազմակերպել ենք Հետպատերազմյան վերականգնողական բուժման վիրտուալ սիմպոզիումը, որը տեղի կունենա 2021թ. հուլիսի 17-ին և 18-ին:

Մեր նպատակն է՝ խթանել հայ բուժաշխատողների միջմասնագիտական համագործակցությունը՝ հաղթահարելու հետպատերազմյան մարտահրավերները, նպաստել Հայաստանի և Արցախի առողջապահական ծառայություններ մատուցող հաստատությունների և վերականգնողական միջազգային փորձագետների միջև կապերի հաստատմանը` կիսելու ապացույցների վրա հիմնված բուժման մեթոդները և զարգացնելու տեղական կարողությունները, թույլ տալու տեղական վերականգնողական մասնագետներին իրենց փորձն ու հմտությունները ներկայացնել միջազգային հարթակներում՝ իրազեկելու հետպատերազմյան Հայաստանի և Արցախի յուրահատուկ մարտահրավերներին:

Ակնկալում ենք հետագա համագործակցություն և ջանքեր՝ Հայաստանում զարգացնելու վերականգնողական բուժման ծառայություններն ու կարողությունները:

Կարդալ ավելին

Նյարդաբանության եվրոպական ակադեմիայի վիրտուալ օր Հայաստանում

Նյարդաբանության եվրոպական ակադեմիայի վիրտուալ օր Հայաստանում առցանց գիտաժողով 2021թ. մայիսի 15-ին, ժամը՝ 10:00-16:00 Երևանի ժամանակով

3 ՇՄԶ կրեդիտավորմամբ 

Թիրախային լսարան՝ նյարդաբաններ, նեյրովիրաբույժներ, ընտանեկան բժիշկներ և վերականգնողաբաններ

Լեզուն՝ անգլերեն՝ հայերեն միաժամանակյա թարգմանությամբ

Կարդալ ավելին

Հետվնասվածքային ցավի կառավարում

Գիտաժողովի նպատակն է մասնագետներին փոխանցել ցավի կառավարման նորագույն մոտեցումները՝ արցախյան վերջին հակամարտության հետվնասվածքային վիճակով անձանց օգնություն ցուցաբերելու համար:

Թիրախային լսարան՝ ցավի մասնագետներ, օրթոպեդ և վնասվածքաբաններ, նյարդաբաններ, անեսթեզիոլոգներ, ընդհանուր պրակտիկայի բժիշկներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, վերականգնողաբաններ։

Լեզուն՝ անգլերեն՝ հայերեն միաժամանակյա թարգմանությամբ

Կարդալ ավելին

COVID-19 համավարակ – քաղած դասեր առցանց գիտաժողով

2020թ. բռնկված  COVID-19 համաճարակը ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առողջապահական ճգնաժամ է: Այն նաև գերխնդիր է յուրաքանչյուր երկրի առողջապահական համակարգի համար: Այս վարակի տարածման արագությունը ավերեց մարդկությունը որպես ամբողջություն և զգալի ազդեցություն ունեցավ երկրի վրա յուրաքանչյուրի կյանքում: 6 ամիս է անցել այն պահից, երբ ԱՀԿ-ն COVID-19 վարակը հայտարարեց համաճարակ, և մենք այժմ տեսնում ենք մահվան դեպքերի այն իրական ողբերգությունը, որը նա բերեց ողջ աշխարհում:

Ցավոք Հայաստանը զերծ չմնաց այս չարիքից: Վարակի դեպքերի և մահացության կտրուկ աճ գրանցվեց սկսած 2020թ. մայիս ամսվա վերջից: Առողջապահության ոլորտի աշխատողները, ինչպես նաև իշխանությունները կարիք ունեն գտնել այս վարակի դեմ արդյունավետ պաշտպանական մեխանիզմ: Կատարվում են բազմաթիվ ուսումնասիրություններ, և առաջարկվել են բազմաթիվ տարբեր ռազմավարություններ, սակայն մեզ անհրաժեշտ է դեռևս գիտականորեն ապացուցված մեթոդներ հայտնաբերել, վերահսկել տարածումը, բուժել և կանխել վարակը, ինչպես նաև նախագծել ռազմավարություններ` ուղղված նախավարակային առողջության պահպանման հարցերին:

Սույն գիտաժողովն անդրադառնում է այս գլոբալ խնդրին՝ քննարկելով համաճարակի զարգացման ժամանակահատվածում ձեռք բերված փորձը, այստեղից էլ «Քաղած դասեր» անվանումը: Նպատակն է վարակի ներկայիս աճին հակազդելու համար հարմար եղանակներ գտնել, ընդլայնել ջանքերն ու փոխել գործողությունների ընթացքը, ինչպես նաև գտնել ճիշտ եղանակներ՝ անդրադառնալու առողջության պահպանման այլ, սովորական և նախաամաճարակային խնդիրներին:

Փորձագետներ աշխարհի տարբեր մասերից կքննարկեն առնչվող թեմաները 4 հիմնական կատեգորիաներում՝ COVID-19- ի համաճարակաբանությունը, ներառյալ պաշտպանական ռազմավարությունների համեմատականը գլոբալ առումով, ընդհանուր բնակչության կլինիկական խնդիրները, COVID-ով հղիների և երեխաների առանձնահատկությունների թեմաները, և վերջապես ազդեցությունը առողջապահական արդյունաբերության վրա, նորամուծությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների դերը և ռազմավարությունները՝ առողջապահական կենտրոններում բնականոն աշխատանքին վերադառնալու համար: Դասախոսություններին կհետևեն կենդանի հարց ու պատասխանների մասեր, որոնք վարելու են մոդերատորները վիրտուալ ձևաչափով՝ մասնակիցների մտահոգություններին անդրադառնալու համար:

Կարդալ ավելին

Դասընթացներ