ՀԵՏՎՆԱՍՎԱԾՔԱՅԻՆ ՑԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՀԵՏՎՆԱՍՎԱԾՔԱՅԻՆ ՑԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Սպասվող

ՀԵՏՎՆԱՍՎԱԾՔԱՅԻՆ ՑԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Առցանց գիտաժողով՝ ՇՄԶ կրեդիտավորմամբ մարտ 6-ին, ժամը՝ 19:00-22:45 (մուտք՝18:30 ) Երևանի ժամանակով
Լեզուն՝ անգլերեն՝ հայերեն միաժամանակյա թարգմանությամբ
Գիտաժողովի նպատակն է ուսուցանել մասնագետներին ցավի կառավարման նորագույն մոտեցումները՝ արցախյան վերջին հակամարտության հետվնասվածքային վիճակով անձանց օգնություն ցուցաբերելու համար:
Թիրախային լսարան՝ ցավի մասնագետներ, օրթոպեդ և վնասվածքաբաններ, նյարդաբաններ, անեսթեզիոլոգներ, ընդհանուր պրակտիկայի բժիշկներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, վերականգնողաբաններ
Գրանցվելուց հետո կստանաք հաստատման նամակ, որը կպարունակի տեղեկատվություն գիտաժողովին մասնակցելու մասին:
Գիտաժողովի մուտքը բաց կլինի 18:30-ից խնդրում եմ մուտք գործել մինչև 19:00, մասնակցության նախապատվությունը տրվելու է մինչև 19:00 մուտք գործող մասնակիցներին:
Այն մասնիցները, ովքեր չեն կարողանա մասնակցել գիտաժողովին հետագայում հնարավորություն կունենա դիտելու գիտաժողովի ձայնագրությունը, որը չի նախատեսելու ՇՄԶ կրեդիտներ:

Դր. Թալին Եվազյանը  հավաստագրված անեսթեզիոլոգ և ցավի կառավարման մասնագետ է Լոս Անջելեսի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում, որտեղ նա հանդիսանում է նաև որպես ցավի ծրագրի տնօրեն:

Նա իր նախնական կրթությունը ստացել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում և 2007թ. բժշկական կրթությունն ավարտել է Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանում: Նա շարունակել է վերապատրաստվել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում` անեսթեզիոլոգիայի բաժնում և ավարտել է Ամերիկյան քոլեջի բժշկական շրջանավարտների ասոցիացիայի հավատարմագրված քրոնիկ ցավերի վերապատրաստման ծրագիրը: Նրա աշխաըանքային գործունեությունը  ուղղված է քրոնիկ ցավերով բարդ հիվանդների վարմամբ՝ կիրառելով ինչպես դեղորայքային բուժում, այնպես էլ միջամտական պրոցեդուրաներ՝ ներառյալ նոր իմպլանտների տեղադրում: Նա ակտիվ դեր ունի գիտահետազոտական ոլորտում, ինչպես նաև դասավանդելու Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական ուսանողներին, կլինիկական օրդինատրներին և վերապատրսատվող ուսանողներինջ:


Դր. Կարո Հարմանդայանը ցավամոքիչ խնամքի հավաստագրված բժիշկ է Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա: Դր. Հարմանդայանն ավարտել է Սենթ Լուիսի համալսարանի  բժշկական ֆակուլտետը և ավարտել Լոս Անջելեսի

Կայզեր Պերմանենտե բժշկական կենտրոնի ներքին բժշկության օրդինատուրան: Նա շարունակեց մասնագիտանալ հոսպիսի և պալիատիվ խնամքի ոլորտում՝ արևմտյան Լոս Անջելեսի Վետերանների բժշկական կենտրոնում: Դր. Հարմանդայանը ներկայումս Սիդարս-Սայնայ բժշկական կենտրոնի սրտի պալիատիվ խնամքի ծառայության տնօրենն է:

 

Դր. Ռևիկ Վարդանյանը հավաստագրված Ֆիզիկական և վերականգնողական, ինչպես նաև ցավի բժշկության բժիշկ է, ով ներկայումս աշխատում է Կալիֆոռնիայի սպորտի և ողնաշարի ինստիտուտում:

Նա, ցավն ախտորոշելու և մեղմելու համար, կիրառում է անհատական, համապարփակ և նվազագույն ինվազիվ մեթոդներ` օգտագործելով ինչպես ֆլյուորոգրաֆիա (ռենտգեն), այնպես էլ ուլտրաձայնային հետազոտություն: Լավ տիրապետում է ինչպես հիմնական (էպիդուրալ, ֆասետային հոդի, զստասրբանային հոդի, միջային ճյուղի, ոլոքային նյարդի), այնպես էլ ողնաշարի ժամանակակից միջամտություններին (ներառյալ գոտկատեղի դեկոմպրեսիոն պրոցեդուրաները, ինչպիսիք են MILD / Vertiflex և նեյրոմոդուլացիան), պերիֆերիկ նյարդի/ կմախք-մկանային պրոցեդուրաներ և ռեգեներատիվ բժշկության բազմաթիվ միջոցներ: Որպես վերականգնողաբան, նա նաև կատարում է էլեկտրոդիագնոստիկ հետազոտություն (ԷՄԳ/ԱՆ), ինչը հնարավորություն է տալիս գնահատել նյարդերի և (կամ) մկանների խանգարումները:

Նա ստացել է Օստեոպաթիկ բժշկության դոկտորի կոչում Արևմտյան առողջապահական գիտությունների համալսարանից: Ֆիզիկական և վերականգնողական բժշկության մասնագիտական կրթություըն ստացել է  Կալիֆոռնիայի համալսարանում, Իրվայն քաղաքում, որտեղ նա հանդիսանում  էր որպես գլխավոր ռեզիդենտ: Այնուհետև նա ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանի Սան Դիեգոյի Ցավի կառավարման կենտրոնում: Նա կրթվել է բազմակողմանի   մասնագիտացված ականավոր դասախոսների կողմից, որոնք թույլ են տվել կատարելագործել իր հմտությունները և ձեռք բերել գիտելիքներ բարդ ցավային վիճակների կառավարման հարցում:

Դր. Վարդանյանը  մեծ ցանկություն ունի բարձրացնել հիվանդների կյանքի որակը և բարձր է գնահատում ցավերի բուժումը բազմաբնույթ մոտեցման միջոցով, գաղափար, որը խորապես արմատավորված է վերականգնողական բժշկության պրակտիկայում:

Դր. Անդրուհի Նազարյանը, գիտությունների մագիստրոս, Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա, կրկնակի հավաստագրված անեսթեզիոլոգ և ցավի կառավարման բժիշկ է:

Բժշկական կրթությունը ստացել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA) ֆիզիոլոգիական գիտությունների հիմնական և հայագիտության երկրորդային մասնագիտություններով: Այնուհետև նա սովորել է Բժշկական գիտությունների Ռոզալինդ Ֆրանկլին Համալսարանում, որտեղ ձեռք է բերել առողջապահության կառավարման, բժշկակենսաբանական գիտությունների մագիստրոսի կոչումներ, ինչպես նաև բժշկական գիտությունների դոկտորի կոչում՝ Չիկագոյի բժշկական համալսարանում: Նա անցել է մեկամյա վերապատրաստման դասընթաց Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանում (UCSF), Ֆրեզնո, այնուհետև շարունակել է անեսթեզիոլոգի մասնագիտացումը Հարբոր UCLA-ում: Դր. Նազարյանը նաև անցել է ցավի կառավարման մասնագիտական կրթություն Իրվայնի Կալիֆոռնիայի համալսարանում:

Դր. Նազարյանը  գտնում է, որ հիվանդների ցավը և կյանքի որակը բարելավելու լավագույն միջոցը ցավի կառավարման համապարփակ մոտեցումն է: Նա կիրառում է շատ տարբեր ֆլյուորոսկոպիկ և ուլտրաձայնային տեխնիկաներ, դեղորայքային և այլընտրանքային բուժումներ` ցավային համախտանիշով բարդ հիվանդներին առավելագույնս օգնելու համար: Դր. Նազարյանը Ամերիկայի անեսթեզիոլոգների միության ակտիվ անդամ է և աշխատում է Կալիֆոռնիայի անեսթեզիոլոգների միության ցավի կառավարման հանձնաժողովում: Նա ներկայացրել է իր գիտական աշխատանքը բազմաթիվ ազգային գիտաժողովներում, ինչպես նաև հրատարակել է ցավերի կառավարման գրքերի մի քանի գլուխներ: Նա գտնում է, որ կարևոր է ձգտել լինելու ոլորտում առաջատարներից, ներգրավված լինել այդ ոլորտներին աջակցող կազմակերպություններում և լինել հասարակության ավելի ակտիվ անդամ:

Դր. Թանդիկ Եվազյանը բժշկական մասնագիտական կրթությունը ստացել է Վերմոնտի համալսարանից, Ռոբերտ Լարների բժշկական քոլեջից:

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (ՀԿՀ) անեսթեզիոլոգիայի  օրդինատուրան ավարտելուց հետո նա շարունակեց ցավի կառավարման ոլորտում մասնագիտական կրթություն ստանալ ՀԿՀ-ում: Ներկայումս նա աշխատում է Բոլդուին պարկի Կայզեր Պերմանենտեում՝ որպես ցավի միջամտական կառավարման հավաստագրված մասնագետ: Նրա պրակտիկան ներառում է սուր և քրոնիկ ցավ ունեցող հիվանդների կառավարում`կիրառելով միջամտական պրոցեդուրաներ, ինչպես նաև ռեգիոնալ անզգայացում պիրեոպերատիվ պայմաններում: Դր. Եվազյանը ազատ ժամանակ սիրում է խոհարարությամբ զբաղվել, կարդալ և ֆիզիկապես ակտիվ մնալ:

Դր. Րաֆֆի Ավետիսյանը Քլիվլենդի կլինիկայի ընդհանուր անեսթեզիոլոգիայի բաժանմունքի պրոֆեսոր է: Նա հանդիսանում է նյարդաանեսթեզիոլոգիայի 

կրթական ծրագրի ղեկավարը և հիմնադիրներից մեկը, ինչպես նաև պերիօպերատիվ նյարդաբանության կրթության միջազգային խորհրդի (ICPNT) գործադիր խորհրդի անդամ է: Նյարդաբժշկությունում  անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ասոցիացիայի (SNACC) նախկին նախագահ, Քլիվլենդ կլինիկայի անեսթեզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր է: Դր Ավետիսյանը Անեսթեզիոլոգների ամերիկյան խորհրդի քննական հանձնաժողովի ավագ անդամ է, ինչպես նաև համալսարանական անեսթեզիոլոգների ասոցիացիայի անդամ, ով պարգևատվել է Ամերիկայի անեսթեզիոլոգների ասոցիացիայի (ASA-SEA) կողմից Կրթության գերազանզ մրցանակով:

Նրա ակադեմիական հետաքրքրությունը հիմնականում գլխուղեղի ուռուցքներն են, ցնցումների վիրաբուժության անզգայացման մեթոդները, գլխուղեղի պրոտեկցիան, ողնաշարի վիրաբուժության արդյունքները, ինչպես նաև բարդ շնչառական ուղիների կառավարումը: Նրա կլինիկական ուսումնասիրություննրը հիմնականում ուղղված են գտնել ուղիներ՝ բարելավելու ողնաշարի վիրահատությունների արդյունքները նեյրովիրաբուժական միջամտություններից հետո: Դր. Ավետիսյանը Հայաստանում Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի (ICPD) խորհրդի անդամ է:

Հեղինակ  է ավելի քան 40 գիտական ​​աշխատությունների,  դասագրքի երկու գլխի, բազմաթիվ զեկույցների,  թեզիսների, արտոնագրված  գյուտերի, որոնք նույնպես արտացոլում են նրա գիտական նվաճումները: Նյարդավիրաբուժական անեսթեզիոլոգիայի և Անեսթեզիոլոգիայի կլինիկական դեղագիտության ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ է: Նա նաև անեսթեզիոլոգիայի, անզգայացման անալգեզիայի, նյարդավիրաբուժության համաշխարհային ամսագրի, ինչպես նաև անեսթեզիայի գիտահետազոտական միջազգային միության (IARS) տարեկան ամփոփագրերի հատուկ գրախոսն է:

Դր. Ռեյմոնդ Թադևոսյանը համապարփակ ողնաշարի և ցավի բժիշկների հիմնադիր գործընկերն է: Նա հավաստագրված անեսթեզիոլոգ է՝ 

մասնագիտացված ցավի բժշկության մեջ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Կեք բժշկական դպրոցում:  Դր. Թադևոսյանը 11 տարի զբաղվում է ցավի բժշկությամբ և վերջին 10 տարիներին զբաղեցրել է Պրովիդենս Սուրբ Ժոզեֆ բժշկական կենտրոնի ցավի և պալիատիվ խնամքի ամբիոնի վարիչի պաշտոնը:

Դր. Թադևոսյանը զբաղվում է քրոնիկ ցավերի բոլոր տիպերի բուժմամբ:  Նա առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերում ողնաշարի նվազագույն ինվազիվ պրոցեդուրաների, ինչպես նաև ցողունային բջիջների կիրառմանը` ողնաշարի հետ կապված քրոնիկ ցավերը մեղմելու համար: Նա պարբերաբար դասախոսություններ է կարդում տարբեր լսարաններում, ինչպես նաև նոր բժիշկներին սովորեցնում է առաջադեմ պրոցեդուրաներին: Ցավի բժշկության ամերիկյան ակադեմիայի, ինչպես նաև միջամտական ցավի բժիշկների ամերիկյան միության անդամ հանդիսանալով՝ դոկտոր Թադևոսյանը առաջատար տեղ է զբաղեցնում ցավի բժշկության ոլորտում բուժման նորագույն տարբերակների կիրառմամբ:

Դր. Արամ Շահինյանը հավաստագրված անեսթեզիոլոգ և ցավի կառավարման  բժիշկ է:  Ծնվել է Հայաստանում:  Բժշկական կրթությունը ստացել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական ​​բժշկական

համալսարանում: Անեսթեզիոլոգիայի  և ինտենսիվ թերապիայի վերապատրաստումը նույն հաստատությունում ավարտելուց հետո տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ  անեսթեզիոլոգիայի մասնագիտական   կրթությունը ստացել է  Գեյզինգեր բժշկական կենտրոնում, իսկ ցավի բժշկության կրթութոյւնը՝ Քլիվլենդի կլինիկայում: Ներկայումս աշխատում է Գեյզինգեր բժշկական կենտրոնում, Դենվիլ, Փենսիլվանիա: Արժանացել է անեսթեզիոլոգիայի ամերիկյան խորհրդի դիպլոմի: Նրա կլինիկական հետաքրքրությունները ներառում են նեյրոպատիկ  ցավի բուժումը և նեյրոմոդուլացիան:

 

 

Դր. Բելլա Գրիգորյանը 1999թ.-ից աշխատում է Երևանի համալսարանական հիվանդանոցում՝ իրականացնելով նյարդաբանական խորհրդատվություն, ինչպես նաև էլետրոմիոգրաֆիա և նյարդային հաղորդակցման գործիքային հետազոտություններ:

1986 ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, այնուհետև նյարդաբանի մասնագիտական  կրթությունն ստացել է Առողջապահության ազգային ինստիտուտում: Նրա աշխատանքային գործունեությունը սկսվել է Վանաձորի քաղաքային հիվանդանոցում: Նա երկու անգամ վերապատրաստվել է Նյու Յորքի Կոլումբիա պրեսբիտերիան հիվանդանոցում նյարդամկանային հիվանդությունների բաժանմունքում, վերականգողական բժշկության ծառայությունում և ԷՄԳ լաբորատորիայում: Վերջին մի քանի տարների ընթացքում կատարելագործման դասընթացներ է անցել տարբեր եվրոպական բժշկական հաստատություններում: 13 տարիների ընթացքում համակարգել է Հայաստանում Զալցբուրգի միջազգային բժշկական ծրագրերը:

Դր. Գրիգորյանը հանդիսանում է Նյարդաբանների եվրոպական ակադեմիայի հայաստանյան ներկայացուցիչը: Տարիների ընթացքում գործունեություն է ծավալել որպես բժիշկ, դասավանդող, զբաղվել է բազմաթիվ բարեգործական ծրագրերով՝ ներառյալ վերջին ծրագիրը՝ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ վիրավորված անձանց նյարդի ցավազրկող դեղորայքի և նյարդի վերականգնման բուժման տրամադրմամբ:

 

 

Դր. Ավետիս Ավետիսյանը ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, նյարդաբանի մասնագիտական կրթությունն ստացել է նույն համալսարանի նյարդաբանության ամբիոնում։ Բ.Գ.Թ. գիտական աստիճանը ստացել է Զինվորական ծառայության ընթացքում՝

Նեյրոպաթիկ ցավային համախտանիշի ազդեցությունը հիվանդների կյանքի որակի, դեպրեսիայի, տագնապի ու քնի վրա թեմայով: Եղել է ԵՊԲՀ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ,Ցավերի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի փոխնախագահ։ 10-ից ավելի տեղական և արտասահմանյան բժշկական ասոցիացիաների ու կազմակերպությունների անդամ է։ Հեղինակ և համահեղինակ է 30- ից ավելի գիտական թեզերի և հոդվածների:
Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի տնօրենն է: Հանդիսանում է «Ցավի բժշկության հայկական ասոցիացի» հիմնադիր նախագահ։
Մասնագիտական գործունեությանը զուգահեռ ստեղծագործում է, վերջին գիրքը նվիրել է Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին «Самое длинное письмо: Дорога к Свету» :