Մեր մասին

Մեր տեսլականը

Հայաստանը դարձնել տարածաշրջանում առաջատարը առողջապահության և տեխնոլոգիաների ոլորտում։

Մեր մասին

Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) ստեղծվել է առողջապահության ոլորտում բժիշկներին, բժշկագիտության և բժշկակենսագիտական տեխնոլոգիաների մասնագետներին շարունակական գիտելիքներ ու փորձ ապահովելու նպատակով։ Այս կենտրոնը հասանելի է դարձնում առողջապահության բանգավառում վերջին ձեռքբերումները ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ աշխարհի բժշկական մասնագետների համար՝ կենդանի գիտաժողովների, առցանց մոդուլների, սեմինարների և սիմուլյացիոն կենտրոնների միջոցով։

Այս աղբյուրները հնարավորություն կտան տեղում ընդլայնելու բուժաշխատողների գիտելիքները, ինպես նաև մասնագիտական կապեր ստեղծել միջազգային ճանաչում ունեցող բազմաթիվ պրոֆեսիոնալների հետ։ Կենդանի գիտաժողովները զբոսաշրջության լայն հնարավորություններ են ստեղծում ինչպես դասախոսների ու նրանց ընտանիքների, այնպես էլ հարևան երկրների այն բժիշկների համար, որոնք հետաքրքրված են սահմանափակ ֆինանսական միջոցներով լսելու որակյալ դասախոսություններ։

Կենտրոնը ստեղծվել է առողջապահության կազմակերպիչներ Արա Բաբլոյանի, Րաֆֆի Ավետիսյանի և Գևորգ Յաղջյանի համատեղ ջանքերով, որոնք անհրաժեշտություն տեսան առավել հասանելի աղբյուրների միջոցով բարելավել Հայաստանի առողջապահության ոլորտում մասնագիտական զարգացումը՝ ողջ աշխարհում արագ զարգացող գիտությանը համընթաց։ Գաղափարը ոգևորությամբ ընդունվեց Հայաստանի առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի, մասնագիտական կազմակերպությունների/ասոցիացիաների և երկրի ճանաչված մասնագետների կողմից։

ՄԶՄԿ-ն ոչ առևտրային կազմակերպություն է, որին աջակցում են նմանատիպ գաղափարներով անհատները և կազմակերպությունները։

Մեր թիմը

Կազմակերպության ղեկավարներ

Րաֆֆի Ավետիսյան

Րաֆֆի Ավետիսյան

Պրոֆեսոր, Ամերիկայի Անեսթեզիոլոգների միության կրթաթոշակառու (FASA), Քլիվլենդի կլինիկայի նյարդահոգեբուժական ծրագրերի տնօրեն, Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի (ICPD) նախագահ
Արա Բաբլոյան

Արա Բաբլոյան

Պրոֆեսոր, Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի (ICPD) փոխնախագահ, ''Բժշկական համագումար'' հիմնադրամի նախագահ
Գևորգ Յաղջյան

Գևորգ Յաղջյան

Դոցենտ, Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի (ICPD) փոխնախագահ

Կազմակերպության ադմինիստրացիա

Սուսաննա Աղայան

Սուսաննա Աղայան

Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի (ICPD) գիտական քարտուղար
Լիանա Սահակյան

Լիանա Սահակյան

Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի (ICPD) ադմինիստրատիվ քարտուղար

Մեր գործընկերները