+374 10 28 41 70 [email protected]

Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնը (ICPD) ստեղծվել է Հայաստանում՝ նպատակ ունենալով ռեսուրսներ տրամադրել բժիշկների, առողջապահության ոլորտի մասնագետների և բժշկակենսաբանական տեխնոլոգիաների փորձագետների գիտելիքի և փորձի շարունակական բարելավման համար: Կենտրոնը անցկացնում է կենդանի և առցանց գիտաժողովներ, առցանց դասընթացներ, սեմինարներ և սիմուլյացիոն կենտրոններ՝ առողջապահության ոլորտում վերջին ձեռքբերումները մասնագետներին հասանելի դարձնելու համար ոչ միայն Հայաստանում և Արցախում, այլ նաև ողջ աշխարհում:

Կենտրոնը ստեղծվել է բժիշկներ Րաֆֆի Ավետիսյանի,  Արա Բաբլոյանի և Գևորգ Յաղջյանի համատեղ ջանքերով:  Նրանք տարիների ընթացքում  աշխատանքներ են իրականացրել՝ ուղղված տարածաշրջանի մասնագետների կրթական կարիքների գնահատմանը, ծրագրերի ներդրմանը և իրականացմանը: Համատեղելով իրենց ջանքերն ու հիմնվելով իրենց փորձի վրա՝ նրանք ստեղծեցին ՄԶՄԿ/ICPD կենտրոնը՝ սկսելով մի քանի առցանց դասախոսություններով: Հետագայում դոկտոր Արա Նազարյանը միացավ եռյակին՝ իր աջակցությունը ցուցաբերելու Կենտրոնի գործունեությանը: ICPD-ն ոգևորությամբ ընդունվեց Հայաստանի առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի, մասնագիտական կազմակերպությունների/ասոցիացիաների և երկրի ճանաչված մասնագետների կողմից: 

ICPD-ն շարունակաբար ընդլայնվում և ավելացնում է կրթական ռեսուրսների քանակը՝ կազմակերպելով որակյալ և առողջապահական ոլորտի կարիքներին արձագանքող գիտաժողովներ՝ աշխարհի առաջատար բժիշկների, բուժքույրերի և այլ մասնագետների մասնակցությամբ:

ICPD-ն ոչ առևտրային կազմակերպություն է, որին աջակցում են նմանատիպ գաղափարներով անհատներն ու կազմակերպությունները:

Անձնակազմ

Պրոֆ. Րաֆֆի Ավետիսյան

Համահիմնադիր, նախագահ, ԱՄՆ

Պրոֆ. Արա Բաբլոյան

Համահիմնադիր, փոխնախագահ, Հայաստան

Դոց. Գևորգ Յաղջյան

Համահիմնադիր, փոխնախագահ, Հայաստան-ԱՄՆ

Պրոֆ. Արա Նազարյան

Համահիմնադիր, փոխնախագահ, ԱՄՆ

Դր. Միքայել Պետրոսյան

Խորհրդի անդամ, ԱՄՆ

Ասատուր Չեքմեդյան

Խորհրդի անդամ, Ուրուգվայ

Մեր գործընկերները