Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնը՝ ICPD-ն, իր պարտքն է համարում հարգել նրանց, ովքեր իրենց ավանդն ունեն Հայաստանում առողջապահական ոլորտում գիտելիքի կատարելագործման և կրթության բարելավման գործում: Այդ նպատակով ICPD-ն նախաձեռնել է կազմակերպել ՙՙՄանկական վիրաբուժություն. Թարմացումներ՚՚ առցանց սիմպոզիումը ՝ նվիրված մանկական վիրաբուժության դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Վանյանին, ով 1965 թվականից կանգնած է եղել ժամանակակից մանկական վիրաբուժության ձևավորման ակունքներում Հայաստանում: Նա անգնահատելի ներդրում է ունեցել մանկական վիրաբուժական ծառայությունների (ընդհանուր վիրաբուժություն, կրծքային վիրաբուժություն, նորածնային վիրաբուժություն, ուրոլոգիա, օրթոպեդիա և վնասվածքաբանություն, նյարդավիրաբուժություն) ձևավորման գործում Երևանի նորաստեղծ մանկական հիվանդանոցում (այժմ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն), որտեղ աշխատել է մինչև իր վիրաբուժական և դասախոսական կարիերայի վերջը։ Նա կյանքից հեռացավ 2022 թվականի ամռանը՝ 90 տարեկան հասակում։
Սիմպոզիումը նախատեսված է թե՛ գործող, թե՛ ուսանող վիրաբույժների, թե՛ ընդհանուր վիրաբույժների և թե՛ ոչ վիրաբուժական բժիշկների համար, ովքեր հետաքրքրված են մանկական վիրաբուժության ոլորտում: Այս առցանց վեբինարը կանցկացվի Վաշինգտոնի և Հայաստանի մանկական վիրաբույժների համագործակցությամբ:
Այս համապարփակ շարքը կներառի մանկական ընդհանուր վիրաբուժական խնդիրների բուժման թարմացումները, վերջին վիրաբուժական տեխնիկան և նորարարական ընթացակարգերը, ներառյալ նվազագույն ինվազիվ վիրաբուժությունը, ինչպես նաև մանկական այլ վիրաբուժական հիվանդությունների կառավարումը:
Առաջատար փորձագետները կքննարկեն հիվանդությունների վարման և բուժման տարբերակները մանկական վիրաբուժության տեսանկյունից: Թեմաների շարքը կնպաստի որոշումներ կայացնել մանկական վիրաբուժական բազմաթիվ ոլորտներում: Ընտրված առարկան հանդիսանում է ժամանակակից վիրաբուժական պրակտիկայի և մանկական վիրաբուժության ոլորտում նոր զարգացումների խաչմերուկ:
Սիմպոզիումի նպատակն է բարձրացնել մանկական վիրաբուժական հիվանդությունների մասին գիտելիքները, վերլուծել հիվանդության կառավարման նոր մոտեցումների կամ տեխնիկայի արդյունքները և ուսումնասիրել վիրաբուժական գիտության նոր հասկացությունները: Ակնկալվող արդյունքը՝ բարձրացնել գիտելիքները, կարողությունները, հմտությունները և բարելավել հիվանդների խնամքը մանկական վիրաբուժական հիվանդությունների հետ կապված, վերլուծել հիվանդությունների բուժման նոր մոտեցումները կամ մեթոդները և բացահայտել մանկական վիրաբուժության ոլորտում նոր հայեցակարգերը:
Սիմպոզիումի նախագահ՝
Միքայել Պետրոսյան, մանկական ընդհանուր եվ թորակալ վիրաբույժ, Վաշինգտոնի Ջոզեֆ Է. Ռոբերտ կրտսերի անվան Մանկական ազգային հիվանդանոցի վիրաբուժության կենտրոն, ԱՄՆ
Համանախագահներ՝
Արա Բաբլոյան, մանկական վիրաբուժության պրոֆեսոր, ԱՐԱԲԿԻՐ ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար
Նիկոլայ Դալլաքյան, մանկական վիրաբուժության դոցենտ, Սբ. Աստվածամայր ԲԿ տնօրեն
Հիմնական դասախոսական կազմը` Վաշինգտոնի Ջոզեֆ Է. Ռոբերտ կրտսերի անվան Մանկական ազգային հիվանդանոցի վիրաբուժության կենտրոնից
Թիրախային լսարան՝ Մանկական վիրաբույժներ, մանկական անեսթեզիոլոգներ, վերակենդանացման բժիշկներ, նորածնային վիրաբույժներ, մանկաբույժներ, ընդհանուր վիրաբույժներ, օրթոպեդներ, մանկական թորակալ վիրաբույժներ, ուրոլոգներ, նյարդավիրաբույժներ, ԼՕՌ բժիշկներ, ուռուցքաբաններ, դիմածնոտային վիրաբույժներ, ընտանեկան բժիշկներ և մանկաբույժներ, վիրաբուժական բուժքույրեր
Պաշտոնական լեզու՝
Անգլերեն ՝ հայերեն միաժամանակյա թարգմանությամբ
Տեվողությունը՝
2 օր, օրական 4 ժամ
Նախապես գրանցումը պարտադիր է: